![](images/Diaspora_logotype.svg.png)
Դիասպորա ապակենտրոնացուած ցանց, այլ պոդերի/սերուերների ցանկն [այստեղ](https://podupti.me), [այստեղ](https://social.mbuto.me/podmap.html) եւ [այստեղ](https://diapod.net/map)
##էս ո՞ւր եմ ընկել։
Հանգիստ կաց, եւ փորձիր գտնել հարցերիդ պատասխանները ստորեւ։
##Ի՞նչ է [սփյուռքը](https://spyurk.am), ես սփյուռքահայ չեմ, կարո՞ղ եմ հաշիվ բացել։
[Սփյուռքը](https://spyurk.am) [ապակենտրոնացուած սոցիալական ցանց](https://en.wikipedia.org/wiki/Distributed_social_network) է, այն սփռուած է աշխարհով մէկ։ Այստեղից էլ անուանումը՝ սփիւռք։
##Ինձ պէ՞տք է եւս մէկ սոցիալական ցանց։
Սփիւռքը եւս մէկ սոցիալական ցանց չէ՝ սփիւռքն ազատ ԾԱ է, եւ նախագծուում է համայնքի կողմից։ Սփիւռքի նախագծողների ~~մոտիւը~~ դրդապատճառն օգտագործողների տուեալների ապահովութիւնն է, ոչ թէ շահոյթը։
Այդ պատճառով ասում են, որ փոխել ֆէյսբուքը ջիփլասով նման է կոկան ֆանտայի հետ փոխելուն։ Երկուսն էլ հետապնդում են կապիտալի շատացման նպատակը եւ այլ կերպ են մօտենում օգտուողների տուեալների ապահովութեան հարցին։
##Ինչո՞վ է սփիւռքը տարբերուում, ո՞նց է ապահով։ Ինչո՞վ այլ ցանցերը ապահ՞ով չեն։
* Այլ ցանցերը պահանջում են որ դուք նշէք Ձեր իսկական անունը, ու եթէ կասկածներ են առաջանում՝ սառեցնում են Ձեր հաշիւը, եւ նոյնիսկ պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ, օրինակ՝ նկարուել անձնագրի սքանի հետ։
Դա կարող է ազդեցութիւն ունենալ օգտուողի խօսքի ազատութեանը, ու դառնալ անձը վերահսկելու միջոց։
Օրինակ, դա նշանակում է, որ ինչպէս յատուկ ծառայութիւններն, այնպէս էլ անձերը(կապիտալի, իշխանութեան ներկայացուցիչները, ձեր ընկերուհու եղբայրը, ձեր թշնամիները), ով հետաքրքրուած չեն որ ձեր կարծիքը հրապարակային հնչեցուի, կարող են, ձեր անձը իմանալով, ազդել ձեր՝ կարծիքն արտայայտելու ազատութեան վրայ։
Կամ հնարաւոր է դուք պարզապէս չէք ուզում ձեր կարծիքն իմանան ձեր իսկ ընկերները կամ գործընկերները, սակայն ուզում էք այն հանրայնացնել։
* Այլ ցանցերում անուն փոխելու հնարաւորութիւնների քանակը սահմանափակ է։
Այլ ցանցերում ձեր կոնտակտները՝ մարդիկ, ում դուք հետեւում էք, կամ ձեր հետաքրքրութիւնները՝ օրինակ, պիտակները (թեգերը) որոնց դուք հետեւում էք, լռելեայն երեւում են այլ օգտուողներին։
Դա նշանակում է՝ որ յաճախ դուք չէք կարող չցուցադրել ովքեր են ձեր ընկերները, կամ ինչ էք դուք կարդում։
![սփիւռքի հանգոյցների քարտէզ](images/map-old.png)
* Սփիւռքը ապակենտրոնացուած ցանց է։
* Ցանցը բաղկացած է տարբեր հանգոյցներից, օրինակ՝ diasp.eu, joindiaspora.com, geraspora.de, free-beer.ch, spyurk.am
Դա մրցակցութեան մասին է՝ դուք ազատ էք ընտրել ծառայութիւն մատուցողին։
Երբ սերուիս մատուցողը մէկն է, նա ունի անհամեմատ աւելի մեծ հնարաւորութիւններ, եւ անձնական տուեալներ։ Իսկ անսահմանափակ հնարաւորութիւնները փտեցնում են։
Միեւնոյն ժամանակ, եթէ դուք ունէք հաշիւ, օրինակ՝ spyurk.am հանգոյցում, դա չի նշանակում, որ դուք չէք կարող ունենալ ընկերներ այլ հանգոյցներից։ Աւելին՝ դուք կարող էք ընկերներ ունենալ նաև այլ ազատ ԾԱ֊ով սոցիալական ցանցերից, ինչպէս օրինակ՝ Ֆրենդիկան կամ Այդենտիկան։
Դուք կը տեսնէք այլ հանգոյցներում հաշիւ ունեցող ձեր ընկերների գրառումները ձեր պատին, ինչպէս նաեւ այլ հանգոյցներում ձեզ հետաքրքրող պիտակներով նշուած գրառումները։
** Քանի որ սփիւռքը ապակենտրոնացուած ցանց է, դուք կարող էք բացել այդ ցանցի ձեր հանգոյցը։ Այսպիսով ձեր տեղեկատուութիւնը կը պահուի ձեր իսկ սպասարկչի վրայ, նշանակում է՝ դուք էք վերահսկում ձեր տուեալները։
* Գաղտնիութիւն։
Սփիւռքը հոգում է ձեր տեղեկատուականն ապահովութեան մասին ոչ միայն յատուկ ծառայութիւնների, այլ եւ ընկերների պարագայում։ Այստեղ, ոչ մէկ չի տեսնում ով են քո ընկերները, կամ ինչ պիտակների ես դու հետեւում, մինչեւ դու ինքդ ցոյց չտաս դա։ Թոյլ տալու ձեւը հետեւեալն է՝ դու կարող ես կարգաւորել կոնտակտների խմբերն այնպէս, որ նոյն խմբի անդամները միմեանց տեսնեն։
Իսկ այնպիսի հնարաւորութիւնն ինչպէս «թիքերը» այստեղ չկայ ու չի լինելու գաղափարապէս։ Եթէ քեզ պէտք է ընկերներդ ամեն վայրկեան տեսնեն թէ ում ես լայքել՝ ապա գնա ֆէյսբուք, էլ սփիւռքն ի՞նչ ես անում։
##Ինչպէ՞ս ծանօթանալ մարդկանց հետ
Սփիւռքում հնարաւոր է հետեւել ոչ միայն մարդկանց այլ եւ պիտակներին (թեգերին)։ Այդ դէպքում ձեր հոսքում կը տեսնէք ոչ միայն ընկերների գրառումներն, այլ եւ գրառումներ որ նշուել են ձեզ հետաքրքրող պիտակով (ու որոնց մասին գիտի մեր հանգոյցը)։ Փաստօրէն, մարդիկ բացայայտելու համար պէտք է պարզել ինչով ես հետաքրքրուում, հետեւել այդ պիտակներին ու գտնել նուն հետաքրքրութիւններն ունեցող մարդկանց։
##Ինչպէ՞ս հետեւել պիտակներին։
Կտացնելով պիտակի վրայ կը տեսնես այդ պիտակի էջը, ու այնտեղ կարող ես սեղմել «հետեւել» կոճակը։
Այլ տարբերակ է լրահոսում կտացնել «հետեւուող պիտակներ», ու ներքեւի դաշտում ներմուծել ձեզ հետաքրքրող պիտակի անունը։
##Ինչո՞ւ եմ ես տեսնում նրանց ում չեմ հետեւել։
Գոյութիւն ունի «համայնքի աստղ» հասկացութիւն։ Հետաքրքիր մասնակիցներն աւելացուում են այդ [աստղային ցանկի](https://spyurk.am/community_spotlight) մէջ, որպէսզի նորեկներն իրենց մենակ չզգան։
##Ինձ աւելացրել են ընկերների մէջ, իսկ ես իրենց չեմ տեսնում
Իսկ դու աւելացրու իրենց որ տեսնես։
##Ինձ ոչ ոք չի ~~սիրում~~ լայքում։
Եթե ձեզ չեն սիրում ապա
* շատ հաւանական է, որ դու չես պատասխանել ընկերանալու հայցին։ Սփիւռքում ընկերանալը ասինքրոն է, եթէ քեզ աւելացրել են, դա միայն նշանակում է որ քեզ կը հետեւեն, բայց չի նշանակում որ դու կը հետեւես։ Պէտք է պատասխանել ու աւելացնել ընկերոջը որեւէ խմբի մէջ։ Այդ դէպքում նա կը տեսնի այդ խմբի հետ կիսած փոստը։
* գուցէ պարզապէս չեն նկատել։ Փորձէք ծանօթանալ մարդկանց հետ, մի քաշուէք, մեկնաբանէք, շփուէք։
* գուցէ չէք թեգում գրառումները։ Եթէ պիտակէք, ապա մարդիկ որ հետեւում են այդ պիտակներին, կկ տեսնեն ձեր գրառումը իրենց հոսքի մէջ։
* ձեռք բերէք ընկերներ օտար հանգոյցներից։ **Այլ հանգոյցը գիտի ձեր մասին եթէ այդ հանգոյցից գոնէ մի հոգի ձեզ հետեւում է։ Ապա այդ հանգոյցի այլ մարդիկ հետեւելով պիտակներին կարող են բացայայտել ձեզ**։
* բերէք ձեր ընկերներին Դիասպորա կամ գոնէ ֆրենդիկա ցանցերի ցանկացած հանգոյց ու ֆրենդէք իրենց։
*հետեւեք որ ձեր գրառումներն հրապարակային լինեն, եթէ դրանք թաքուն չեն։ Քանի որ հրապարակային գրառումներն են տարածուող, ու իրենցով անծանօթները կարող են նկատել ձեզ։
##Ես գտել եմ մարդ, որ արել է ընդամէնը մէկ գրառում։ Բայց նա ինձ հետեւում է։
Հաւանական է որ մեր հանգոյցը գիտի միայն այդ իր գրառման մասին, քանի որ մեզնից ոչ մէկ իրեն չի հետեւում։ Իսկ այդ գրառման մասին հանգոյցը գիտի, որովհետեւ ինչ֊որ մէկը մեր հանգոյցից տարածել է այդ գրառումը։
Հետեւէք նրան ու դուք կհարստացնէք մեր հանգոյցը։
##Հնարաւո՞ր է հետեւել ինչպէս է տարածուել գրառումը
Այո, մտիր սփիւռքի [տարածման գրաֆի կայք](https://rsv.spyurk.am) ու փակցրու գրառման յղումը։
Կը տեսնես արդիւնքը, օրինակ [այսպէս](https://rsv.spyurk.am/?startUrl=https://spyurk.am/posts/419071) կամ [այսպէս](https://rsv.spyurk.am/?startUrl=https://spyurk.am/posts/409997)։
թարմացում՝ տուեալ պահին չի աշխատում։
##հեռախօսային
##ինչպե՞ս նշել մարդուն հեռախօսային ինտերֆէյսից
Անհրաժեշտ ա գրել՝ ```@{username@spyurk.am}``` կամ այլ հանգոյցի տիրոյթ, որի վրայ օգտատիրոջ հաշիւն է։
##ինչպէ՞ս կարդալ այս կամ այն խումբը՝ բայց հեռախօսային ինտերֆէյսից
[այսպէս](https://spyurk.am/posts/8f07ec60b646013864dc342e993310ef)
##Ի՞նչ այլ գործիքներ կան
[Այստեղ](https://wiki.diasporafoundation.org/Tools_to_use_with_Diaspora) կայ գործիքների ցանկ՝ զննիչների յաւելումներ, ու այլ համով բաներ։
##Ո՞վ է Սփիւռքի վարչապետը։
Սփյուռքի վարչապետերին եւ դեւերին կարելի է գտնել #diaspora ԱյԱռՍի սենեակում եւ տալ բազմապիսի հարցեր։
diaspora irc.freenode.net֊ում - դիասպորայի մասին ընդհանուր հարցերի եւ տեղակայման օգնութեան համար
diaspora-dev irc.freenode.net֊ում - ծրագրի ելատեքստի, նոր դեւերի ու ներդրողների համար
diaspora-de irc.freenode.net֊ում - գերմաներէն քննարկումների համար
diaspora-es irc.freenode.net֊ում - իսպաներէն քննարկումների համար
diaspora-fr irc.freenode.net֊ում - ֆրանսերէն քննարկումների համար
##Ինչի՞ է այդքան նման ջիփլասին
Սփիւռքը ստեղծուել է ջափլասից շուտ, ու եթէ նման է, ապա դա ջիփլասն է նման սփիւռքին։
![ով է ում նման](images/Diaspora-google.jpg)
##Լավ, կարո՞ղ եմ չաթ անել ընկերներիս հետ
Այո, կարող ես։ Քո spyurk.am֊ի հաշիւը, աւելի ճիշտ՝ diaspora id֊ն, նաեւ հանդիսանում է քո jabber id֊ն։ Քեզ պէտք է ներբեռնել [ցանկացած](https://xmpp.org/xmpp-software/clients/) Ջաբեր (xmpp) կլիենտ, ու մուտք գործել որպէս <քո օգտատէրի անունը>@spyurk.am։
Ահա ինչպէս կարգաւորել Փիջին ծրագիրը spyurk.am֊ի չաթ սպասարկչին կպնելու համար։
Սեղմել Accounts, յետոյ Manage accounts, յետոյ Add կոճակը։
![](images/jabber/pidgin/basic.png)
![](images/jabber/pidgin/adv.png)
Psi կլիենտի նոյն կարգաւորումներն այսպիսի տեսք ունեն՝
![](images/jabber/psi/account.png)
![](images/jabber/psi/connection.png)
Լռելեայն, կը տեսնես այն ընկերնեիրդ խմբերը, ում [թոյլ տես տուել](https://spyurk.am/posts/2942679) չաթուել հետդ։
##Իսկ մի քանի հոգով կարո՞ղ ենք չաթուել։
Անշուշտ։ Այդ համար պետք է նշել քո ջաբեր կլիենտում, որ conference server֊ը conference.spyurk.am֊ն է։
Օրինակ, փիջինի դէպքում պէտք է սեղմել Buddies, յետոյ Join a Chat՝
![](images/jabber/pidgin/join_chat.png)
![](images/jabber/pidgin/conference_server.png)
![](images/jabber/pidgin/room_list.png)
##Ի՞նչ սիտնտաքս է աջակցուում։
Դիասպորայում օգտագործուում է Նշաձեւ (մարքդաուն)֊ը։
Նաեւ ԷյջԹիԷմԷլի զգալի մասն է աշխատում։ Մանրամասն՝ [այստեղ](images/Diaspora_markup_cheatsheet.png) ու [այստեղ](https://diasporial.com/tutorials/formatting-text)։
![](images/Diaspora_markup_cheatsheet.png)Նշաձեւի առաջադէմ օգտագործողի յուշաթերթիկ
ասենք կարելի է այսպէս ~~«էմբեդ» անել~~ ներդնել նկար եւ հղում՝
[![Link](https://i1.ytimg.com/vi/LWHJ9Oe_gKo/default.jpg)](https://www.youtube.com/embed/LWHJ9Oe_gKo)
եւ կը ստացուի այսպէս՝
[![Link](https://i1.ytimg.com/vi/LWHJ9Oe_gKo/default.jpg)](https://www.youtube.com/embed/LWHJ9Oe_gKo)
##Ինչպե՞ս յղել գրառմանն այնպէս, որ բոլոր հանգոյցներից ճիշտ երեւայ
Ենթադրենք ուզում էք այս գրառմանը՝ https://sysad.org/posts/20862 յղել։ Ապա գնում ենք https://sysad.org/posts/20862.json եւ պատճենում գրառմանը ուրոյն «guid»֊ը։ Յետոյ պատրաստում ենք յղում ```[հղում](https://ձերհանգոյցը․հայ/guid)``` ասենք այսպէս՝ https://spyurk.am/posts/a9b15960334c3289
[այստեղից](https://spyurk.am/posts/50096c80e9750131c17e2d15586bc9bd) (:
Աւելի հեշտ է ներբեռնել այս գործն անող Ֆայրֆոքսի [յաւելում](https://github.com/meitar/cross-pod-links/)։ Ապա գրառման ժամանակը ցուցադրող յղման վրայ կտացնելիս կը ստանանք փոստի միջհանգույցային յղումը։
թարմացում՝ շատ աւելի հեշտ է անել [այսպէս](https://spyurk.am/posts/4387369)
![](images/link.png)
##Ինչպէ՞ս գտնել տեղացիներին, կամ նոյն լեզուին տիրապետողներին
Տեսականօրէն այդ համար խորհուրդ է տրուում փնտրել ասենք #armenian պիտակով մարդկանց, ինչպէս նաեւ քեզ մօտ աւելացնել այդ պիտակը՝ որ ուրիշները քեզ գտնեն։ Այդպէս կը յայտնես որ տիրապետում ես լեզուին։
##Գոյութիւն ունի՞ սփռուած հանգոյցների ցանկ ու քարտէզ
Այո, մտիր [այստեղ](https://podupti.me) ու կտացրու «show map view» յղմանը քարտէզը տեսնելու համար։ Միւս քարտէզներն՝ [այստեղ](https://social.mbuto.me/podmap.html) եւ [այստեղ](https://diapod.net/map)։
##Ես ուզում եմ սեփական հանգոյց բացել։ Ի՞նչ անեմ։
Եթէ պէտք է աջակցութիւն հանգոյց տեղակայելու հարցում, ապա [Կողմնակի Անցանց Մ․](https://spyurk.am/u/norayr)֊ն հաւեսով կօգնի, դիմիր իրեն։
##Օգտուողի համար այլ ձեռնարկներ կա՞ն։
[Այստեղ](https://diasporafoundation.org/getting_started/) հայերէն մանրամասն ձեռնարկներ կան։ Եթէ ինչ֊որ պատճառով հայերէն ձեռնարկները չես գտնում՝ ընտրիր լեզուն ներքեւի աջ անկիւնում։
Սա նոյնպէս հիանալի [ուղեցոյց](https://diasporial.com/tutorials) է։
##Ես չեմ կարողանում փոխել պրոֆիլիս տեղեկատուութիւնը, ասենք՝ անունը, եւ այլն։
Սա ոնց որ թէ այլեւս չի պատահում՝ հին դիասպորայի խնդիրներից էր։
Սակայն՝
դու հաւանաբար նշել ես աւելի քան հինգ քեզ բնութագրող պիտակ։ Տեսականօրէն սփիւռքը պէտք է դա թոյլ չտար հետագայ սխալները կանխելու նպատակով։ Սակայն սփիւռքում կա դժուար բռնուող բզէզ, ու փաստացի գործող ելքը՝ քեզ նկարագրող հինգից շատ պիտակը ջնջելն է։ Քանի որ դու չես կարող պրոֆիլումդ փոփոխութիւն անել, դիմիր հանգոյցի «նայողին», կամ «մէյնթեյներին», որ նա օգնի քեզ։ Այնուհետեւ, աշխատիր բնութագրել քեզ ոչ շատ քան հինգ թեգով։ Ուշադրութիւն, դու կարող ես հետեւել ցանկացած քանակի պիտակներին, խօսքը հենց քեզ բնութագրող պիտակների մասին է։